Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 525.46, EUR 626.82, RUB 7.03, GBP 726.19
+6 °C, +1 °C ... +11 °C Վաղը`+8 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ Լավրովը պիտի համակերպվի. Հայաստանում եղանակներ են փոխվել». Էդմոն Մարուքյան
14:25, 23.01.2021

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ այս պատերազմը նաև սադրանքի արդյունք էր: «Պատերազմը միշտ կարող է սադրել իշխանությունը: Կարծիք կա, որ՝ եթե չսադրեինք, չէին հարձակվելու մեզ վրա… Միգուցե չհարձակվեին: Վարչապետն էդ գծի մեջ ա. ասում ա՝ հա՛, լավ, ասենք թե, Ալիևի հետ իրար չվիրավորեինք, մեկ ա՝ հարձակվելու էին»,- դերասան, քաղաքական սատիրիկ Սերգեյ Դանիելյանի հետ հարցազրույցում ասաց նա:

Դանիելյանի հարցին՝ ընդդիմությունն զգո՞ւմ էր, որ թշնամին հարձակվելու է, թե՞ հասարակության պես թմբիրի մեջ էր, Մարուքյանը պատասխանեց. «Ես մի քանի անգամ այդ հարցը բարձրացրել եմ, որ բանակցություններում մենք պրոբլեմ ունենք»:

Հարցին, թե արդյոք սուվերեն պետություն ենք, ԼՀԿ ղեկավարն ասաց. «Սուվերեն ենք այնքանով, որքանով… Այնքանով էինք սուվերեն, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ Լավրովը պիտի համակերպվի. Հայաստանում եղանակներ են փոխվել… Այդքան սուվերեն էինք, բայց ոչ հիմա»,- նկատեց նա:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր