ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, +2 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Փաշինյանը որոշել է Մակունցին նշանակել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան». Միքայել Մինասյան
15:10, 23.01.2021 | mamul.am
6641 | 2

««Հայաստանը ես եմ» շատ շուտով կասի մադամ Մակունցը, ում հատուկ վաստակի համար Նիկոլ Փաշինյանը որոշել է նշանակել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան»,- Թելեգրամ-ալիքում գրել է Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Ինչպես այժմ ընդունված է ասել, մեզ թվում էր, թե հասել ենք հատակին, սակայն հանկարծ ներքևից թակեցին:

Եթե անգամ համարենք, որ Մակունցը վատ մարդ չէ, անկասկած է այն, որ նա ոչ կոմպետենտ քաղաքական գործիչ է, ավելին՝ անտաղանդ դիվանագետ: Եվ, առհասարակ, դիվանագետ չէ: Նրա անգրագիտության ապացույցն են տարբեր մակարդակներում, այդ թվում՝ միջխորհրդարանական, արտաքին քաղաքական ձախողումները: Չէ՞ որ հենց Մակունցին Փաշինյանը նախ նշանակեց մշակույթի նախարար, ապա՝ իր խմբակցության ղեկավար: Մակունցը, որը հայտնի է որպես Փաշինյանի անգլերենի ուսուցիչ, ունի մեկ առավելություն. Նիկոլը նրան անվերապահորեն հավատում է: Ահա թե ինչու նրան ԱՄՆ ուղարկելով՝ Փաշինյանը որոշել է մեկ հարվածով երկու նապաստակ սպանել՝ փրկել Մակունցին խորտակվող նավից և նրան օգտագործել երկու գերտերությունների միջև սանձազերծվող կեղտոտ խաղում:

Որոշված է Լիլիթ Մակունցին ուղարկել Պետդեպարտամենտի թխվածքաբլիթների հետևից, ինչի մասին այդքան երազում էին թավշյա հեղափոխականները: Նրանց թվում է, որ Հայաստանը, մեծ տերությունների բախումների հանգույցում, կփրկի դիլետանտ Մակունցը: Նրա առաջիկա նշանակումը հարված է ոչ միայն հայ-ամերիկյան, հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի իմիջին, այլ նաև, մեր ինքնուրույն գոյությունը՝ որպես անկախ երկիր:

2 օր առաջ սորոսական շրջանակները սկսեցին հակառուսական հռետորաբանությունը: Մակունցի նշանակման որոշումը կլինի այն աշխարհաքաղաքական քաոսի ինստիտուցիոնալիզացումը, որում Նիկոլը ներքաշում է Հայաստանին:

Հ.Գ. Ի դեպ, հիշեցնեմ՝ Նիկոլ Փաշինյանը երդվել էր վերանայել դեսպանների պաշտոններում անձանց նշանակումը, որոնք կադրային դիվանագետեր չեն», - գրել է Մինասյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր