ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը կայուն է․ ԱՆ
15:30, 23.01.2021 | mamul.am
2315 | 0

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակը ներկայումս կայուն է: Վարակի տարածման ռիսկը նվազեցնելու համար հանրապետության ամբողջ տարածքում կարանտինը երկարաձգվել է ևս 6 ամսով։ Դրա հետ մեկտեղ որոշ սահմանափակումներ մեղմացվել են:
Կայուն իրավիճակը պահպանելու և վարակի տարածման ռիսկն ավելի նվազեցնելու նպատակով շարունակում է կարևոր մնալ հակահամաճարակային կանոնների պահպանումը:
Մեր երկիրը դեռևս գտնվում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում, այդ իսկ պատճառով հորդորում ենք լինել զգոն և շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները, այն է` կրել դիմակ, պահել առնվազն 1,5 մետր հեռավորություն և հետևել ձեռքերի հիգիենային։
Հետևելով այս կանոններին` մենք հնարավորություն կունենանք կանխել հիվանդության տարածումն ու չվերադառնալ ավելի խիստ սահմանափակումների»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր