ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Լիլիթ Մակունցի նշանակումը իրականում ծխածածկույթ է». Նարեկ Մալյան
15:50, 23.01.2021 | mamul.am
5142 | 0

«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի նշանակման կապակցությամբ պատրաստվում էի վաղը գրառում անել, սակայն Միքայել Մինասյանը քիչ առաջ թելեգրամյան իր ալիքով բացահայտեց Լիլիթ Մակունցի դեսպան նշանակվելու տեղեկատվությունը:
Բացահայտվածին հավելեմ, որ մինչև վերջերս ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնին հավակնում էր թուրք ներող սորոսական Արսեն Խառատյանը: Այդ պատճառով Խառատյանը մինչև վերջերս չէր դիմում ԱՄՆ քաղաքացիություն ստանալու համար, իսկ իմ տեղեկություններով վերջերս արդեն դիմել է ԱՄՆ քաղաքացիության խնդրանքով: Խառատյանը այս ընթացքում հաճախ էր այցելում ՀՀ դեսպանատուն, փորձում էր հրահանգներ տալ դիվանագետներին, սակայն, ըստ երևույթին, իրավիճակային որոշում է կայացվել Խառատյանի փոխարեն դեսպան նշանակել Մակունցին: Դա ամենևին չի նշանակում, որ Խառատյանի ազդեցությունը ԱՄՆ-ում մեր դեսպանատանը նվազելու է, ընդհակառակը՝ սորոսական Խառատյանը անձամբ է կառավարելու մեր դիվանագիտական ներկայացչությունը ԱՄՆ-ում, դրանից բխող բոլոր սարսափելի հետևանքներով: Լիլիթ Մակունցի նշանակումը իրականում ծխածածկույթ է, որի հետևում Խառատյանը իրականացնելու է սորոսական գործունեություն»:
Այնպես, որ ծանոթացեք, սա դե ֆակտո ՀՀ դեսպանն է ԱՄՆ-ում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր