Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 527.96, EUR 640.20, RUB 7.08, GBP 736.03
+1 °C, +1 °C ... +3 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«2004-ին Քոչարյանի թիմը նիսյայով վաճառեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը». Լևոն Գալստյան
16:30, 23.01.2021

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2004թ-ին Քոչարյանի թիմը 132 միլիոն դոլարով վաճառեց Հայաստանի խոշորագույն Քաջարանի հանքավայրը շահագործող ձեռնարկությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Որպեսզի պարզ լինի այս գործարքի և գնի անհեթեթության մակարդակը՝ նշեմ, որ 2005թ-ի ընթացքում կոմբինատը 190 միլիոն դոլարի արտադրանք է իրացրել։ Ընդ որում՝ գործարքը նիսյայով էր արվել՝ գնորդը պետական բյուջե վճարեց ընդամենը 40 մլն դոլար՝ մնացած 92 մլն-ը հաջորդ տարի, այսինքն՝ 2005թ. վճարելու պայմանով:
Իսկ որպես վաճառքի հիմնավորում՝ կառավարողները ներկայացնում էին այն կանխատեսումը, որ պղնձի համաշխարհային գները կնվազեն, այդ պատճառով կոմբինատը գնալով կկորցնի իր գրավչությունը:
Թե ի՞նչ եղավ պղնձի գների հետ՝ կարող եք տեսնել այս գրաֆիկում։ Եթե 2004թ-ին 1 տոննա պղինձն արժեր մոտ 3000 դոլար, ապա ներկայումս այդ գինը 8000 դոլար է։ Վերջին 16 տարում միջին գինը եղել է 6000-6500 դոլարի շրջակայքում՝ հասնելով նաև մինչև 9-10 հազար դոլարի։ Եվ միայն 2008թ-ի համաշխարհային ճգնաժամի ժամանակ է շատ կարճ ժամանակով գնանկում եղել մինչև 3000 դոլարը»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր