Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 527.96, EUR 640.20, RUB 7.08, GBP 736.03
+1 °C, +1 °C ... +3 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ալիևը շատ լավ հաշվարկված քայլ է կատարել». Կարեն Հովհաննիսյան
16:50, 23.01.2021

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիևը շարունակում է պնդել, որ հայ ռազմագերիներն ահաբեկիչներ են, և որ նրանք չեն կարող վերադառնալ հայրենիք։ Ալիևը շատ լավ հաշվարկված քայլ է կատարել, նա փորձում է իր ձեռքում պահել ոչ թե գերիների վերադարձի խաղաքարտը, այլ նախ կարգավիճակ փոխելու խաղաքարտը։ Բացի դա, սա նաև թուրքական ձեռագիր է հիշեցնում, երբ անգամ խաղաղ քուրդ բնակչությանն Էրդողանը համարում էր ահաբեկիչներ, կամ ահաբեկիչներին սատարողներ և զորք մտցնում այդ տարածքները։ Ադրբեջանը բնականաբար զորք չի մտցնի, բայց դե հաղթանակի էյֆորան այնպիսի բան է, որ չես կարող ասել, թե ինչ կանի հաջորդ պահին։
Ես կարծում եմ, որ գերիների վերադարձն այլևս ժամանակի հետ չի պայմանավորված, այն տեղի կունենա մեր ներքին քաղաքական իրադարձությունների սկսման և ավարտից հետո, այն իրադարձության, որը նոր քաղաքական կառավարում կբերի երկրին»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր