Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիևը շարունակում է պնդել, որ հայ ռազմագերիներն ահաբեկիչներ են, և որ նրանք չեն կարող վերադառնալ հայրենիք։ Ալիևը շատ լավ հաշվարկված քայլ է կատարել, նա փորձում է իր ձեռքում պահել ոչ թե գերիների վերադարձի խաղաքարտը, այլ նախ կարգավիճակ փոխելու խաղաքարտը։ Բացի դա, սա նաև թուրքական ձեռագիր է հիշեցնում, երբ անգամ խաղաղ քուրդ բնակչությանն Էրդողանը համարում էր ահաբեկիչներ, կամ ահաբեկիչներին սատարողներ և զորք մտցնում այդ տարածքները։ Ադրբեջանը բնականաբար զորք չի մտցնի, բայց դե հաղթանակի էյֆորան այնպիսի բան է, որ չես կարող ասել, թե ինչ կանի հաջորդ պահին։ |