ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Պետական իշխանությունների բոլոր աշխատասենյակներում կահավորանքը պետք է լինի համեստ, կիրառական». Լ. Բարսեղյան
17:50, 23.01.2021 | mamul.am
3022 | 0

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ պետական և համայնքային իշխանությունների բոլոր աշխատասենյակներում և շինություններում հարդարանքն ու կահավորանքը պետք է լինեն համանման, համեստ՝ գնի և ոճի տեսանկյունից, գործնական և կիրառական: Ոչ մի շռայլություն և ինքնագործունեություն չպետք է լինի, որևէ մեկը իր ուզած բազմոցը կամ գրասեղանը չպիտի իրավունք ունենա տանել աշխատասենյակ, իր ուզած լամպերն ու լուսամփոփները ձգել, պատերը նախշել տա իր տան պատերի հանգույն և այլն: Բացարձակ միանման, շփոթելիության աստիճան միանման: Թող տարբերվեն պահարանների գրքերով և պատերի քարտեզներով ու աղյուսակներով:
Նույնը պիտի լինի նաև պետական և համայնքային բյուջեներով աշխատող բոլոր հիմնարկներում և հաստատություններում:
Հլը ասեք՝ չէ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր