ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
Գագիկ Ջհանգիրյանը, բացի Մոնումենտի դղյակից, ունի ևս մեկ շքեղ առանձնատուն Նորք Մարաշում և ՀԷԿ՝ Թեժ լեռան ստորոտում
20:35, 23.01.2021 | mamul.am
8303 | 4

Երեկ՝ հունվարի 22-ին, Ազգային ժողովի կողմից ԲԴԽ անդամ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Գագիկ Ջհանգիրյանը։ Վերջինս, անդրադառնալով իր՝ Մոնումենտում (Կ. Ուլնեցի փողոց) գտնվող շքեղ առանձնատան վերաբերյալ հարցին, ԱԺ-ում հայտարարեց, թե «Մոնումենտում այնպիսի տներ կան, որ իր տունը մյուսների համեմատ «գոմի» է նման»:

Համացանցում արդեն իսկ առկա են Գագիկ Ջհանգիրյանի Մոնումենտի՝ բոլորովին գոմի չնմանվող առանձնատան նկարները, որը վերջինս վարձակալության է հանձնել ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանությանը։

Սակայն սա Ջհանգիրյանի միակ դղյակը չէ։ AntiFake.am-ի տեղեկություններով՝ նա ևս մի շքեղ առանձնատուն ունի Նորք Մարաշում (հասցեն՝ Նորք Մարաշ, 2-րդ նրբանցք): Սա այն առանձնատունն է, որտեղ ներկայումս բնակվում է Ջհանգիրյանը՝ Մոնումենտի առանձնատունը վարձակալության հանձնելուց հետո:

Բայց այսքանով Ջհանգիրյանի շքեղ կարողությունները չեն սահմանափակվում։ AntiFake.am-ի տեղեկություններով՝ Ջհանգիրյանի ընտանիքին է պատկանում նաև Թեժ Լեռան ստորոտում գտնվող ՀԷԿ-երից մեկը։

Գագիկ Ջհանգիրյանի՝ Նորք Մարաշում գտնվող շքեղ առանձնատան տեսանյութը և լուսանկարները՝ ստորև:

Գագիկ Ջհանգիրյանը, բացի Մոնումենտի դղյակից, ունի ևս մեկ շքեղ առանձնատուն Նորք Մարաշում և ՀԷԿ՝ Թեժ լեռան ստորոտում
Գագիկ Ջհանգիրյանը, բացի Մոնումենտի դղյակից, ունի ևս մեկ շքեղ առանձնատուն Նորք Մարաշում և ՀԷԿ՝ Թեժ լեռան ստորոտում
Գագիկ Ջհանգիրյանը, բացի Մոնումենտի դղյակից, ունի ևս մեկ շքեղ առանձնատուն Նորք Մարաշում և ՀԷԿ՝ Թեժ լեռան ստորոտում
Գագիկ Ջհանգիրյանը, բացի Մոնումենտի դղյակից, ունի ևս մեկ շքեղ առանձնատուն Նորք Մարաշում և ՀԷԿ՝ Թեժ լեռան ստորոտում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր