ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Կառավարությունը դարձյալ դժվարանում է պարտք վերցնել նույնիսկ բարձր տոկոսներով». Արթուր Խաչատրյան
23:05, 23.01.2021 | mamul.am
3212 | 0

Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դե ինչ, փաստենք, որ կառավարությունը դարձյալ դժվարանում է պարտք վերցնել նույնիսկ բարձր տոկոսներով: Նույն պրոբլեմն ուներ նաև դեկտեմբերին: Սա խոսում է կառավարության նկատմամբ բնակչության ու ներդրողների խորը անվստահության մասին: Ուզում եք քաղաքականացրեք, ուզում եք մի քաղաքականացրեք, բայց փաստը մնում է փաստ. կառավարությունն անընդհատ փորձում է պարտատոմսեր տեղաբաշխել ու անընդհատ չի կարողանում ցանկալի ծավալն ապահովել:
Հետաքրքիր է անթրաշն այս հարցը կներառի՞ նոր Հայաստանի մասին 100 փաստերի ցանկում: Վա՜յ, մոռացել էի, որ նոր Հայաստանի մասին նոր փաստեր էլ չեն հրապարակվում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր