ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Որոշ ակտիվիստներ Պուտինին հավատարմության կոչերի տեղատարափ են տարածում». Դ. Իոաննիսյան
23:55, 23.01.2021 | mamul.am
6053 | 3

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրել է. ««ՖեյսբուքաՀայության» որոշ ակտիվիստներ այսօր Պուտինին հավատարմության ուղերձների ու կոչերի տեղատարափ են տարածում։ Ոչ թե Ռուսաստանին, ոչ թե ռուս ժողովրդին, այլ հենց՝ Վլադիմիր Պուտինին։
Մանրից սկսում եմ պատկերացնել, թե ինչ տեսք ունեին այն հայերը, որոնք աջակցում էին Ղարաբաղը Ադրբեջանին հանձնած Իոսիֆ Ստալինին։
Իսկ բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ Կրեմլին ավելի հավատարիմ լինելով կարող է Արցախի ճակատագիրն էապես ավելի հայանպաստ լիներ, թող նայեն այս տեսանյութը»:

«Որոշ ակտիվիստներ Պուտինին հավատարմության կոչերի տեղատարափ են տարածում». Դ. Իոաննիսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր