ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ես և Սիրուշոն եղել ենք Վարդուհի Վարդանյանի որդու հարսանիքի քավորը». Լ. Քոչարյանի պարզաբանումը՝ աղմկահարույց գրառման մասին
00:10, 24.01.2021 | mamul.am
49126 | 3

Այսօր Ռեգինա Պրազյան անունով ֆեյսբուքյան օգտատերը մի աղմկահարույց գրառում էր կատարել, որը մեծ արձագանք ստացավ հասարակության շրջանում:

«Florence ռեստորանային համալիրում Լևոն Քոչարյանը և Սիրուշոն թևերները տնկած պարում են հենց այս պահին։ Նրանց հետ են նաև լոճված բերանով մեկը մյուսին չզիջող մի շարք մշակույթի ներկայացուցիչներ, որոնք մեղադրում էին վարչապետին ամեն ինչում»,- գրել է օգտատերը:

Թեմային ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է Լևոն Քոչարյանը. «Իրականությունն այն է, որ եղել է հարսանիք մեր շատ սիրելի, լավ ընկեր լուսահոգի Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբենի հարսանիքն է եղել: Շատերը գիտեն իմ կնոջ՝ Սիրուշոյի և Վարդուհու կապն ու մտերմությունը: Մեզ առաջարկվել էր լինել քավոր: Մենք սիրով ընդունել ենք, մեզ համար մեծ պատիվ է: Մենք մասնակցեցինք պսակադրությանը եկեղեցում և այնուհետև ես ներողություն խնդրեցի հարսից, փեսայից և նրանց ընտանիքներից և ասացի, որ չեմ կարող մասնակցել հացկերույթին»,- ասել է Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր