ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Մեկնարկել են շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց 1-ին խմբի մրցաշարերը
10:55, 24.01.2021 | mamul.am
3407 | 0

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկել են շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջին խմբի մրցաշարերը: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 14 շախմատիստ, նրանց շարքում՝ 5 գրոսմայստեր և 5 միջազգային վարպետ: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է նաև կանանց Հայաստանի հավաքականի անդամ Աննա Սարգսյանը: Կանանց մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստ:

Տղամարդկանց մրցաշարի առաջին տուրում հաղթանակներ են տոնել Տիգրան Հարությունյանը, Արթուր Դավթյանը, Արման Միքայելյանը, Դավիթ Շահինյանը, Մամիկոն Ղարիբյանը և Ալեն Երեմյանը: Լևոն Բաբուջյան – Հովիկ Հայրապետյան պարտիայում գրանցվել է ոչ ոքի:

Կանանց մրցաշարի առաջին տուրում հաղթել են Արփինե Գրիգորյանը, Աստղիկ Հակոբյանը, Նարե Առաքելյանը և Մարիամ Ավետիսյանը: Միակ ոչ-ոքին գրանցվել է Վերոնիկա Խաչատարյան – Աննա Խաչատրյան պարտիայում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր