ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Ադրբեջանական կողմի վերադարձրած 30 զինծառայողների դիերն անճանաչելի են եղել
11:10, 24.01.2021 | mamul.am
5052 | 0

Երեկ, հունվարի 23-ին, ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքներ էին իրականացրել Վարանդայի (Ֆիզուլի), Քաշաթաղի հարավային թևում և Մատաղիս շրջաններում: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:

Աշխատանքների արդյունքում վերադարձրել են ևս 30 զինծառայողի աճյուն, որն ադրբեջանական կողմն է փոխանցել հայկական կողմին՝ չնշելով նրանց գտնվելու վայրը: Մարմիններն անճանաչելի են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն նրանց ինքնությունը պարզելու նպատակով:

2021 թվականի նախորդ օրերի համեմատ, երեկ ամենաշատ աճյուններն են հայտնաբերվել:

Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհայտ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև ռազմագործողություններին մասնակցած կամ տարածքին ծանոթ ուղեկցող-կամավորները:

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 23-ը հայտնաբերվել է 1281 աճյուն:

Փրկարար-որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր