ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Մեր պատմությունը լրիվ այլ ընթացք կստանար, եթե 1920-ին Հարավային Կովկաս չներխուժեր բոլշևիկյան Ռուսաստանը». Ռուբեն Շուխյան
23:00, 24.01.2021 | mamul.am
3807 | 1

Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում գրել է. «Մեր երկրի պատմությունը լրիվ այլ ընթացք կստանար, եթե 1920-ին Հարավային Կովկաս չներխուժեր բոլշևիկյան Ռուսաստանը։ Ուղիղ 100 տարի առաջ Երևանում լույս տեսնող թերթը գրում էր. «Քայլ առ քայլ հիմնավորվում է Հայաստանի Հանրապետության անկախությունը, քայլ առ քայլ իրականանում են նրա դարերի ձգտումներն ու տենչանքները: Այսօր մեր հանրապետությունը ճանաչվեց փաստորեն անկախ՝ ներկա սահմաններում, պետք է խորապես համոզված լինել, որ վաղվա օրը կճանաչվի և՛ փաստորեն, և՛ իրավապես Միացյալ և Անկախ Հայաստանը»»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր