ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Ավտոեքենան կամրջից ցած է ընկել. 32-ամյա վարորդը մահացել է
12:50, 24.01.2021 | mamul.am
5146 | 0

Այսօր՝ հունվարի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:10-ի սահմաններում Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ, 32-ամյա Դավիթ Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակին և մոտ 4,5 մետր բարձրությունից ընկել ցած:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

ժամը 08:00-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Դ. Գրիգորյանը մահացել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ավտոեքենան կամրջից ցած է ընկել. 32-ամյա վարորդը մահացել է
Ավտոեքենան կամրջից ցած է ընկել. 32-ամյա վարորդը մահացել է
Ավտոեքենան կամրջից ցած է ընկել. 32-ամյա վարորդը մահացել է
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր