ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Եռաբլուրում եմ. չորս բոլորը վիշտ է և գերեզմանաթմբերից աննկատ բարձրացող թախիծ». Սենոր Հասրաթյան
14:20, 24.01.2021 | mamul.am
3380 | 0

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն իր էջում գրել է․ «Եռաբլուրում եմ... Չորս բոլորը վիշտ է և գերեզմանաթմբերից աննկատ բարձրացող թախիծ: Բայց այդ ամենը, ասես, երկրային չէ, այդ ամենն ավելի շատ բնական ու աստվածային է... Անմահության շունչ կա այստեղ և անտես ու անմեկնելի մի խորհրդավորություն... Այստեղ բոլոր ննջեցյալները հավասար են... Այստեղ հնարավոր չէ տարբերել շատ ու քիչ արածով... Նրանք բոլորը հավասար են, քանի որ ունեն նույն ճակատագիրը... Նրանք անմահներ են...

Հ. Գ.- Երևանի փողոցներում եմ... Ամենուր մարդկանց հոսք է, մեկը՝ մտահոգ, մյուսը՝ անհոգ, իսկ որոշներն էլ ոչինչ չասող հայացքներով... Այստեղ ամեն ինչ երկրային է, ինչ-որ տեղ անբնական, իսկ գուցե նաև արհեստական... Այստեղ բոլորը հավասար չեն, քանզի տարբեր են նրանց ճակատագրերը...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր