ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Mercedes-ը վրաերթի է ենթարկել մայր ու որդու. մայրը հիվանդանոցում մահացել է
13:55, 24.01.2021 | mamul.am
6242 | 0

Այսօր՝ հունվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:10-ի սահմաններում Քաղսի գյուղի գյուղապետարանի խաչմերուկում Հրազդանի բնակիչ 51-ամյա Մանվել Ա-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Քաղսի գյուղի բնակիչ, 30-ամյա Վահե Դ-ին, ապա նրան պատկանող ВАЗ 2110 մակնիշի ավտոմեքենան հրող Քաղսի գյուղի բնակիչ, 57-ամյա Արևհատ Դ-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո Մանվել Ա-ն վրաերթի ենթարկվածներին իր ավտոմեքենայով տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն. հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Հրազդանի բաժին, որ Արևհատ Դ-ն, գիտակցության չգալով, մահացել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր