ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Բուզովայից բաժանվելուց մի քանի օր հետո Դավիթ Մանուկյանը հայտնվել է հիվանդանոցում
15:15, 24.01.2021 | mamul.am
26024 | 0

Հայազգի հայտնի բլոգեր Դավիթ Մանուկյանը հիվանդանոցում է հատնվել ձեռքի վնասվածքով: Դա տեղի է ունեցել սիրեցյալից՝ հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովայից բաժանվելուց մի քանի օր հետո: Ինչպես հայտնում է StarHit-ը, «Պարեր աստղերի հետ» շոուի մասնակիցը լրջորեն վնասել է ձեռքը փորձերի ժամանակ, նրա մոտ ախտորոշվել է ուսահոդի խախտում:

Ավելի վաղ Օլգա Բուզովան հայտնել էր Դավ Մանուկյանից բաժանվելու մասին՝ վերջինին մեղադրելով վիրավորանքների, իրեն ծեծելու մեջ: «Մարդը սարսափելի ու անհասկանալի բաներ է անում»,- հայտարարել էր Բուզովան:

Դրանից հետո երկրպագուները Դավ Մանուկյանի էջը ողողել էին մեղադրանքներով ու հարցերով, սակայն նա ամեն ինչ թողել էր անարձագանք:

Մեղադրանքներին պատասխանել էր նրա մայրը՝ Բուզովային մեղադրելով ստախոսության, հարբեցողության, թեթև վարք ունենալու մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր