Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանը և մենք՝ 2021-ին Սա Ռուսաստանում երեկ՝ հունվարի 23-ի, հակապուծինյան բողոքների քարտեզն է։ Աղբյուրը՝ «Finance.ru» տնտեսական տեղեկատվության կայքն է։ Սա առավել ընդարձակ է, քան Սովետի փլուզումից առաջ բողոքներն էին 1990-91թթ․, իսկ Սովետի հզորությունն ու գաղափարական ազդեցությունն անհամեմատ ավելի մեծ էր, քան պուծինական վարչակազմինը։ Հետևություններն արեք ինքներդ։ Պուծինիզմի վախճանը մոտ է։ Դատարկությունը մեծ մարտահրավերներ և միաժամանակ հնարավորություններ է ստեղծելու։ Հայերի համար առաջնահերթն է՝ Ա․ մոսկովյան քաոսի պահին հասցնենք լցնել Արցախը մեր զորքով՝ լքող ռուս բանակի փոխարեն, Բ․ պատրաստվել Ռուսաստանից հայ փախստականների և հայրենադարձների մեծ հոսքին, Գ․ ամենակարևորը՝ օր առաջ փոխել չեկիստների իշխանությունը Երևանում, որպեսզի շտապ դիմենք Ֆրանսիային և ԱՄՆ-ին օգնության, պաշտպանության, ԵՄ և ՆԱՏՕ անդամակցության խնդրանքով»։ |