ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Պուծինիզմի վախճանը մոտ է». Տիգրան Խզմալյան
17:15, 24.01.2021 | mamul.am
8509 | 2

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանը և մենք՝ 2021-ին

Սա Ռուսաստանում երեկ՝ հունվարի 23-ի, հակապուծինյան բողոքների քարտեզն է։ Աղբյուրը՝ «Finance.ru» տնտեսական տեղեկատվության կայքն է։ Սա առավել ընդարձակ է, քան Սովետի փլուզումից առաջ բողոքներն էին 1990-91թթ․, իսկ Սովետի հզորությունն ու գաղափարական ազդեցությունն անհամեմատ ավելի մեծ էր, քան պուծինական վարչակազմինը։ Հետևություններն արեք ինքներդ։

Պուծինիզմի վախճանը մոտ է։ Դատարկությունը մեծ մարտահրավերներ և միաժամանակ հնարավորություններ է ստեղծելու։ Հայերի համար առաջնահերթն է՝

Ա․ մոսկովյան քաոսի պահին հասցնենք լցնել Արցախը մեր զորքով՝ լքող ռուս բանակի փոխարեն,

Բ․ պատրաստվել Ռուսաստանից հայ փախստականների և հայրենադարձների մեծ հոսքին,

Գ․ ամենակարևորը՝ օր առաջ փոխել չեկիստների իշխանությունը Երևանում, որպեսզի շտապ դիմենք Ֆրանսիային և ԱՄՆ-ին օգնության, պաշտպանության, ԵՄ և ՆԱՏՕ անդամակցության խնդրանքով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր