ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ե՛վ ապրելու, և՛ պետություն վերածնելու, և՛ կործանվելու ելքերը հավասարաչափ հավանական են լինելու». Գևորգ Գալստյան
18:30, 24.01.2021 | mamul.am
3264 | 0

«Ազգային-Ժողովրդավարական Բևեռ»-ի մասնակից Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Այն պահին, երբ կրեմլյան չեկիստոկրատիան կործանվեց՝ հայաստանյան չեկիստական գործակալական կազմը՝ զրկվելով կարգադրիչ կենտրոնից, գլուխը կորցնելու է: Ռուսաստանի ազդեցությունը, բացի տարածաշրջանային, նաև այդ համատեքստում է նահանջելու Հայաստանից, քանի որ վերջինիս կողմից ենիչերացված կլանը, չունենալով քաղաքական ակտիվություն ցուցաբերելու անձնական, գաղափարական, ազգային մոտիվացիաներ, այդ պահին փորձելու է Հայաստանից պոկել ինչ կարող է և փախուստի դիմել: Այդ գործակալական կլանի ներկայացուցիչներ են հանդիսանում ուժային կառույցներից մինչև ընդդիմադիր կոչվող կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլն. առանց չափազանցնելու՝ կառավարման համակարգի նախկին և ներկա կազմերի հիսուն տոկոսից ավելին:

Այո՛, նման սցենարի հավանականությունը շատ մեծ է:

Այս ամենն իր մեջ ներառում է թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին մարտահրավերներ, վտանգներ:

Այդ իսկ պատճառով գոյութենական անհրաժեշտություն է առաջանում ազգային քաղաքական համախմբման: Կավատի հոգեբանությամբ գործակալները, ովքեր այս տարիների ընթացքում ներծծվել են կառավարման համակարգի մեջ, բնականաբար, մտածելու են իրենց կաշվի մասին՝ թքած ունենալով ազգի և պետականության փրկության վրա:

Այնպես որ, ստեղծվելու է մի իրավիճակ, որի պայմաններում և՛ ապրելու, և՛ պետություն վերածնելու, և՛ կործանվելու ելքերը հավասարաչափ հավանական են լինելու:

Իրադարձությունների ընթացքն ապրելու, պետություն վերածնելու հունով զարգացնելու հնարավորությունը միայն բացառիկ ազգային հավաքականություն և իմաստություն դրսևորելու դեպքում է ընձռնվելու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր