ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Դա լավ և մանրակրկիտ մտածված ծրագիր է». Հայկ Մարտիրոսյան
21:55, 24.01.2021 | mamul.am
5353 | 2

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այն, ինչ խոսում է, այն, ինչ անում է՝ ո՛չ թե տգիտության արդյունք է, ո՛չ թե անհավասարակշռվածության արդյունք է, ո՛չ թե մոլորվածության ցուցանիշ է, այլ՝ կանխամտածված, կանխապլանավորված, դրսից՝ երեք կենտրոններից՝ հատկապես Բաքվից թելադրվող քաղաքականության իրագործում:

Հետևողականորեն, քայլ առ քայլ մեր թշնամու գործակալը, որ մեր երկրի ղեկավարն է և որ մեր պատմության մեջ մեր մեծագույն թշնամին է, մեր երկիրն իր երկրի և իր ժողովրդի՝ թուրքերի՝ հանուն տանում է կազմաքանդման, բարոյազրկման, հիմնակործանման և հաջորդ պատերազմում լիակատար անպաշտպանունակության:

Դա լավ և մանրակրկիտ մտածված ծրագիր է, որին մասնակից ենք և մենք որպես ժողովուրդ, որովհետև լուռ և հանդուրժողաբար հետևում ենք մեր ոչնչացմանը:

Հանցանքի լուռ վկա լինելը հաճախ նշանակում է հանցակից լինել:

Մենք հանցակից ենք մեր հայրենիքի և մեր սպանությանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր