ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Հարցն օրակարգում է». Մակունցը՝ ԱՄՆ-ում իրեն դեսպան նշանակելու լուրերի մասին
21:05, 24.01.2021 | mamul.am
6302 | 1

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն «Ազատություն» ռադիոկայանի հաղորդավար Հրանտ Թամրազյանի հետ հարցազրույցում հաստատել է տեղեկությունն այն մասին, որ իրեն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու վերաբերյալ հարցն օրակարգում է։

«Օրակարգում կա նման հարց, սակայն այն դեռևս քննարկման փուլում է։ Երբ վերջնական հստակեցում լինի, այն ժամանակ հանրային հրապարակում նույնպես կլինի», - ասել է Մակունցը։

Մակունցի խոսքով` փորձը չափազանց կարևոր է, սակայն որոշ դեպքերում առաջնային դերակատարում չունի:

«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում դեսպանները նշանակվում են դիվանագիտական կամ քաղաքական նշանակումով, որոնց համար որևէ սահմանափակում չկա: Ինչ վերաբերում է իմ փորձին, ապա կարծում եմ` այն հանրային է եղել խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում, իսկ փորձն, իհարկե, չափազանց կարևոր է, սակայն որոշ դեպքերում առաջնային դերակատարումը չունի», - ասել է նա՝ պնդելով, որ ագրիման առայժմ չկա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր