ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Այդ ամենի ֆոնին ԱՄՆ-ում Լիլիթ Մակունցին դեսպան նշանակելը ամենամեծ անմեղսունակությունը կլինի». Արմեն Վարդանյան
22:15, 24.01.2021 | mamul.am
4291 | 3

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ-ն աշխարհի թիվ մեկ գերտերությունն է, Հայաստանի համար չափազանց մեծ նշանակություն ունեցող երկիր: Այդ երկրի հետ լավ հարաբերություններ կառուցելու համար մենք ԱՄՆ-ում պետք է դեսպան նշանակենք մեր ամենալավ պատրաստված կադրերին: Մանավանդ հիմա, երբ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հրաժարվելու է Թրամփի իզոլյացիոնիստական քաղաքականությունից և վերականգնելու է Միացյալ Նահանգների սասանված դիրքերը և ազդեցությունը մի շարք տարածաշրջաններում: Ու այդ ամենի ֆոնին ԱՄՆ-ում Լիլիթ Մակունցին դեսպան նշանակելը ամենամեծ անմեղսունակությունը կլինի: Մենք ունենք լավ դիվանագետներ՝ Զոհրաբ Մնացականյան, Թաթուլ Մարգարյան ու էլի այլ դիվանագետներ: Էդ հմուտ դիվանագետներից մեկը պիտի նշանակվի, լիքը կարևոր գործ կա անելու, իսկ Մակունցը թող մնա ԱԺ-ում կամ էլ մի երկրորդական նշանակություն ունեցող երկրում թող դեսպան գնա: Դրանից ավել ինքը չի ձգում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր