ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ինչու գրեթե ոչ մի ոլորտում համաշխարհային շուկայի համար մրցունակ մասնագետներ չունենք». Գարրի Արզումանյան
04:10, 25.01.2021 | mamul.am
3092 | 0

Նկարիչ Գարրի Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գրքի խմբում նոր մի պոստ եմ կարդում, որտեղ գրքեր են ներկայացված՝ միջինը 6000 դր արժեքով: Տակը քոմենթ եմ կարդում, թե մեր երկրի համար դա թանկ է:
Օքեյ: Չեմ բացառում, որ ինչ-որ մեկի համար իրոք գործնականում անհնար է 6000 դրամով գիրք գնել: Չնայած գրքի նման արժեքն իր պատճառներն ունի, այնուամենայնիվ թողնենք գնագոյացման, ինքնարժեքի պահերն ու մի պարզագույն առօրյա օրինակ բերեմ:
Էդ նույն երիտասարդը, ով բողոքում է գրքի թանկությունից, գրեթե վստահ եմ, շաբաթը մեկ առնվազն գնում է ինչ-որ իմբեցիլ կաֆե ու կարևոր դեմքով ասենք, կալյան ծխում: Իրա համար 5 րոպե կալյան քաշելն ավելի մեծ արժեք ունի, քան մասնագիտական վերելքը: Ու էդ մարդը հետո բողոքում ա փող չունենալուց:
Ստացվում ա մեզ մոտ փողի խնդիր չի: Մեզ մոտ վճարունակ պահանջմունքի խնդիր կա: Չկա ցանկություն իմանալ ավելին, լինել ավելին, չկա ցանկություն ունենալ ավելին:
Ու հիմա զարմանում ենք, թե ինչպես է, որ ոչ մի ոլորտում (բացառությամբ թերևս IT ոլորտը) մենք համաշխարհային շուկայի համար մրցունակ մասնագետներ չունենք:
Էնպես որ պետք չի բողոքել մեր տնտեսական վիճակից: 30 տարի հիմնահատակ քանդել ենք սովետական կրթական համակարգը, 30 տարի զբաղված էինք «կալյան ծխելով» ու 6000 դրամանոց գիրքը թանկ համարելով:
Ուստի ուրիշ արդյունք սպասելը մեր պարագայում ուղղակի միամտություն կլիներ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր