ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Մակունցը նույնքան դիվանագետ է, որքան Նիկոլ Փաշինյանը՝ ռազմական գործի մասնագետ». Կարինե Հարությունյան
00:40, 24.01.2021 | mamul.am
2252 | 0

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը՝ Վարուժան Ներսեսյանը պատրաստված դիվանագետ է: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը նույնպես պատրաստված դիվանագետ է: Կարդացեք նրանց կենսագրականները՝ պատկերացում ունենալու համար, թե ինչ ճանապարհ են անցել: Հետո կարդացեք Մակունցի մասին: Չնայած ինքն իրեն արդեն ճիշտ բնութագրել է՝ ասելով, որ իր փորձը «հանրային է եղել խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում»: Շուրա՛, խորհրդարանական դիվանագիտության:
Մակունցը այնքանով է դիվանագետ, որքանով Նիկոլ Փաշինյանը ռազմական գործի մասնագետ է: Եւ, փաստորեն, Ամերիկայի նման երկրում դեսպան է նշանակվելու մի մարդ, որը Ղարաբաղյան հարցի մասին պատկերացում չունի, որի գիտելիքները՝ դիվանագիտության վերաբերյալ, չեն անցնում սեփական խմբակցության բլթոցները մամուլից պաշտպանելու փորձերից: Հայաստանը փորձադա՞շտ է սրանց համար:
Պարոնյանը կասեր՝ Օ՜, տգիտություն, որչա՞փ պայաղի ես»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր