ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Սրանք թուրքական լոբբինգ են Հայաստանում». Հայկ Գրիգորյան
18:10, 25.01.2021 | mamul.am
3793 | 0

«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բայց Մակունցից ավելի լավ թեկնածու ունեին ու չեն առաջադրե՞լ կամ էլ ԱՄՆ իրենց ինչին է պե՞տք որ։ Ռուս-թուրքական դաշինքի հետ լավ էլ աշխատում են։

Թուրք պատմաբաններից ավելի լավ հիմնավորում են, որ Շուշին հայկական չի։ Ու դա անում է ոչ միայն իշխանությունը, այլև նրա գրպանային ընդդիմությունը, նիկոլի որոշումը, կուսակցությունների դաշինքը։

Իսկ իրենց հիմնավորումը շատ պարզ է։ 1988թ. Շուշիում մեծամասնություն էին թուրքերը, ուստի դա թուրքական է։ Այսինքն՝ այս ուղեղի մարդկանց համար Արևմտյան Հայաստանը թուրքական բնիկ տարածք է, Նախիջևանը ևս, Արցախը ևս, իրենց ջանքերի շնորհիվ։ Կհայաթափեն Սյունիքը, կբնակեցնեն թուրքերով, հետո կասեն՝ Սյունիքը ևս թուրքական է։

Ամեն գնով պետք է կանխել թե՛ ներկաների, թե՛ նախկինների և թե՛ նրանց կեղծ ընդդիմադիր նիկոլի որոշումն ու լևոնականների իշխանության մաս կազմելը։

Այս բոլորը միասին անվանվում են պարտվողական կամ կեղծ խաղաղասիրական թև։ Սրանք թուրքական լոբբինգ են Հայաստանում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր