ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
#COVID_19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվն աշխարհում գերազանցել է 99,7 միլիոնը
10:40, 25.01.2021 | mamul.am
3910 | 0

Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 99,7 միլիոնը: Այս մասին հաղորդում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը:
Հունվարի 25-ի դրությամբ վիրուսով վարակման դեպքերի թիվը կազմում է 99 774 476։ Համաճարակի հետևանքով մահացության թիվը 2 139 043 է։ Ապաքինվել է 71 762 891 մարդ։
Վտանգավոր վարակի տարածման ցուցանիշով առաջատար երկրների եռյակում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան:
Միացյալ Նահանգներում կորոնավիրուս հաստատվել է 25 702 125 մարդու մոտ։ Մահացությունների թիվը 429 490 է։
2-րդ տեղում Հնդկաստանն է, որտեղ COVID-19 ախտորոշվել է 10 668 674 մարդու մոտ։ Մահվան ելքերի թիվը՝ 153 508:
Բրազիլիան 3-րդ տեղն է զբաղեցնում՝ 8 844 600 վարակակիրով, մահացածների թիվը՝ 217 081:
Առաջին տասնյակում են նաև Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Իտալիան, Իսպանիան, Գերմանիան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր