ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Կորոնավիրուսով վարակման 58 և մահվան 8 նոր դեպք
11:05, 25.01.2021 | mamul.am
2317 | 0

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Հունվարի 25-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166094 դեպք, որոնցից 154932-ը՝ առողջացած, 3047-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7362 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 637544 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 779 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 58 նոր դեպք: Ունենք 224 առողջացած և մահվան 8 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 753 է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր