ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Մարտի 13-ին հայտարարվեց լոքդաուն, բայց մինչև 12-ը հանրաքվեի քարոզարշավ էր». Միքայել Մելքումյան
11:45, 25.01.2021 | mamul.am
4454 | 0

Կորոնավիրուսի հետևանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձավ 2020թ. Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին. «Պետական կառավարման համակարգի որակը քանի որ էն չէր ի վերուստ, Covid-ի կառավարումը արդեն հասկանալի էր՝ ոնց պետք ա լիներ: Մարտի 13-ին հայտարարվեց լոքդաուն, բայց մինչև մարտի 12-ը հանրաքվեի քարոզարշավ էր: Ո՞նց ա պատահել, որ մինչև վերջին օրը հավաքներ էին տեղի ունենում, չկայի՞ն մասնագիտական կառույցներ, որ էդ խորհուրդը տային»:

Հիշեցնենք՝ ԱԺ-ում ընթանում է նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը:

«Մարտի 13-ին հայտարարվեց լոքդաուն, բայց մինչև 12-ը հանրաքվեի քարոզարշավ էր». Միքայել Մելքումյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր