ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Հպարտություն ունեցեք և «ոչնչացրեք» ձեզ». Արմեն Դանիելյան
12:20, 25.01.2021 | mamul.am
4595 | 0

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե ես ճիշտ եմ հասկացել, իսկ ես անկասկած ճիշտ եմ հասկացել, ՀՀ պաշտպանության նախկին նախարարի խոսքերը (չկարողացա հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը և դրանից առաջացող խոչընդոտները), ապա ինձ մնում է միայն ձեզ ու ձեր նմաններին ասել հետևյալ խոսքերը՝ Պարո՛ն Դավիթ, ձեր «դժվար ընկալելի» ուշացած հարցազրույցը ոչ ավել, ոչ պակաս զառանցանք է, չհիմնավորված «արդարացում»... Ու ձեզ թվում է՝ դուք այլևս ձեզ «փրկեցի՞ք»... երբեք... դուք ձեր չհիմնավորված և անմիտ կոչերով սադրեցիք նոր պատերազմ ու այսօր խոսում եք 5-րդ սերնդի սպառազինության մասի՞ն...

Դուք քանդել ու ավերել եք մեր տները, ապրելու մեր վերջին հույսն ու մարել մեր տների ճրագները... Դուք անիծված եք սերնդեսերունդ... Հպարտություն ունեցեք և «ոչնչացրեք» ձեզ...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր