ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու հնարավորությանը, ասաց. «Ուզում եմ հիշեցնել՝ ինչպես էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը բողոքում, որ դեսպաններ նշանակվում են ծանոթ-բարեկամ սկզբունքով ու ասում էր, որ պրոֆեսիոնալ դիվանագետները պետք է լինեն դեսպաններ... Ամենակարևոր երկրներից մեկում դեսպան է նշանակվում մի կին, որն ընդամենը գիտի լավ կամ վատ անգլերեն: Եթե ինքը թրեյնինգ է արել Նիկոլ Փաշինյանի անգլերենը, ենթադրում եմ՝ գիտի լավ անգլերեն: Սա աղետ է»: |