ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 5 մարդ է զոհվել, այդ թվում՝ հղի կին
12:50, 25.01.2021 | mamul.am
8406 | 0

Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում հրաձգության զոհ Է դարձել 5 մարդ, հայտնում է NBC News-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Հեռուստաալիքը հայտնում է, որ ոստիկանությունը հրազենային վնասվածքներով առաջին տուժածին հայտնաբերել է տեղական ժամանակով ժամը 04:00-ին՝ քաղաքի հյուսիսարևելյան մասում: Ավելի ուշ մոտակայքում գտել են մյուս զոհվածների մարմինները։ Նրանց թվում եղել է նաև հղի կին։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել ոչ նրան, ոչ էլ երեխային։
Քաղաքապետ Ջո Հոգսեթը հայտարարել է, որ հանցագործությունը զանգվածային սպանության բնույթ է կրում։ Նրա խոսքով՝ հրաձգությունը «սարսափի» մթնոլորտ է ստեղծել քաղաքում։
Իր հերթին, ոստիկանապետ Ռենդալ Թեյլորը նշել է, որ այժմ պարզվում է զոհերի միջև կապը: Նա պնդել է, որ միջադեպը պատահականություն չի եղել։ Հարձակման զոհերի անունները չեն հրապարակվում, դրդապատճառը դեռ հայտնի չէ։
Ոստիկանությանը չի հաջողվել պարզել հարձակվողին, հնարավոր է, կրակողները մի քանիսն են եղել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր