ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
9 մարզի 101 դպրոցում չի դասավանդվում 18 առարկա. ինչպես է նախարարությունը լուծելու խնդիրը
13:20, 25.01.2021 | mamul.am
2067 | 0

9 մարզի 101 դպրոցներում չի դասավանդվում 18 առարկա ուսուցիչների բացակայության պատճառով: Ըստ ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի, դրանք հիմնականում բնագիտական առարկաներն են և այն առարկաները, որոնց ժամաքանակը քիչ է (կերպարվեստ, երաժշտություն, տեխնոլոգիա) և փաստացի, ֆինանսական տեսանկյունից ուսուցչի համար ձեռնտու չի լինում աշխատելը: «Խնդրի լուծման համար մի քանի լուծումներ են առաջարկվել՝ տրանսպորտային փոխհատուցման ծրագրի բարելավում, գործուղման կարգի փոփոխություն, ներդնում ենք հեռավար ուսուցման ծրագիրը: Բոլոր 101 դպրոցներում ստեղծել ենք հագեցված դասասենյակներ, շուտով ընտրելու ենք համապատասխան դպրոցներ, որոնց ուսուցիչները կկարողանան ապահովել հեռավար դասավանդումը»,- մամլո ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Ժաննա Անդրեասյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր