ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ռուսաստանը մեր տարածաշրջանում նոր դերակատարություն է ստանձնել». Տիգրան Աբրահամյան
14:35, 25.01.2021 | mamul.am
3225 | 0

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող ներքաղաքական (Նավալնի և այլն) իրադարձությունները մեզ համար առաջին հերթին դիտարկելի են տարածաշրջանում ՌԴ դերի, ազդեցության և մեր ընդհանուր անվտանգային համակարգում ունեցած շարժերով։

Բացի նրանից, որ Հայաստանը ՌԴ-ի հետ ընդհանուր շահերի ներդաշնակեցման և հետպատերազմյան փուլում երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բերելու խնդիր ունի, ՌԴ-ն մեր տարածաշրջանում նոր դերակատարություն է ստանձնել, որի դրսևորումներից է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության իրականացումը։

ՌԴ-ն կարևոր ազդեցություն ունի թուրք-ադրբեջանական ագրեսիան զսպելու և տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման գործում և բնական է, որ ցանկացած գործընթաց, որը կարող է ռիսկի տակ դնել, վնասել ՌԴ-ի դերակատարությունը նվազագույնը խորհելու տեղիք է տալիս»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր