ՀՀ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադառնալով ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցին, ասել է, որ վերջինն «ինքնաարդարացման խղճուկ փորձ է անում». «Եթե Դավիթ Տոնոյանին ինքնասիրություն, թասիբ, տղամարդկություն հասկացությունները ծանոթ լինեին, հիմա ինքնասպան եղած կլիներ: Նա ղեկավարել է մի ԶՈՒ, որը վերջում կապիտուլացվել է, խայտառակ պարտություն կրել: Մարդիկ իրենց զավակներին վստահել են Դավիթ Տոնոյանին, վերջինը 5000-ին վերադարձրել է դագաղների մեջ դրած»: |