ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Քարին տակի զորքն ու հրետանին, չգիտեմ ոնց, ամսի 3-ին դուրս են եկել». Շուշիի քաղաքապետ
16:00, 25.01.2021 | mamul.am
4877 | 1

Պետք էր Շուշիի պաշտպանությունը սկսել Հադրութից: Ամեն անգամ ասում էին՝ նահանջում ենք, որ հետո ռմբակոծենք ու օղակի մեջ գցենք, սրանց վերջը տանք: Բայց նահանջելով հասան Քարին տակ գյուղ: Ճիշտ չէր կազմակերպած կամ հրամանատարություն չկար, այսօր ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը: «Լսել եմ, որ ադրբեջանցիներ են եղել մերոնց հետ խառնված, որոնք նահանջ են գոռացել: Բայց եթե ճիշտ կազմակերպված լիներ, կարողանային զորքը տեղում պահեին, չէին նահանջի:

Արդեն երբ թշնամին հասել էր Սղնախ, մենք Քարին տակի դիմաց զորք ենք ունեցել, էս զորքը, չգիտեմ ոնց, ամսի 3-ին դուրս է եկել: Թշնամու տեխնիկան եկել-հասել էր այնտեղ, որտեղ զորքը կանգնած է եղել ու սկսել են խրամատները մեկ-մեկ «հաշվել»՝ կրակել: Էլ քարինտակցին ո՞նց ինքնապաշտպանվեր:

Քարինտակցին էն քարինտակցին էր, որ 92 թվականին իր գյուղի մատույցներում 12 ժամ ճակատամարտ է տվել, չի նահանջել: Ընդհակառակը, շրջանցել է, թշնամուն օղակի մեջ առել: Ադրբեջանցիներն այդտեղ 201 զոհ են տվել ու գյուղը կոչել «արունոտ ձոր»:

Գոնե ես սպասում էի, որ նույնը հիմա կլիներ Քարին տակում: Այնինչ տղաները պատմում են, որ չի աշխատել հրետանին: Մի քանի օր առաջ եղել է, հետո՝ ոչ, ո՞ւր է կորել: Սնարյադները կան, մինամյոտը չկա: Եթե լիներ իր տեղում, կաշխատեր ևʹ դեպի ճանապարհ, որտեղով հասնում էին Իսայի աղբյուր, ևʹ դեպի Քարին տակ: Բայց հանել են, չկա: Ու մինչև հիմա պատասխան չկա՝ ո՞վ է հանել: Մինչև հիմա պատասխան չկա՝ ո՞վ էր զորքը հանել, ո՞վ էր հրետանին հանել: Էս ամեն ինչը հանգեցնում է այն մտքին, որ սա կազմակերպված է եղել, դրա համար ունեցել ենք այսպիսի արդյունքներ»,- ասում է քաղաքապետը:

«Քարին տակի զորքն ու հրետանին, չգիտեմ ոնց, ամիս 3-ին դուրս է եկել». Շուշիի քաղաքապետ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր