ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+24 °C
«Ձանձրալի է, աղջիկնե՛ր». Պուտինի պատասխանը՝ իրեն վերագրվող պալատի մասին հարցին
17:20, 25.01.2021 | mamul.am
7156 | 0

Ուսանողների հետ առցանց հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է Նավալնիի թիմի ներկայացրած ֆիլմի վերաբերյալ հարցին, որում ասվում է, թե Գելենջիկում գտնվող շքեղ պալատը պատկանում է Պուտինին:

Նա ասել է, որ ժամանակ չի ունեցել ֆիլմը նայելու, դիտել է մի քանի կադրեր և վստահ ասում է՝ դա իր հետ կապ չունի: «Ոչինչ այն ամենից, որ այնտեղ ցուցադրվում է որպես իմ սեփականություն, իմը չէ, ոչ էլ՝ իմ մոտ բարեկամներինը, դրանք երբեք մեզ չեն պատկանել: Երբեք: Եթե խոսքը գնում է օբյեկտների մասին, որոնք միլիարդներ արժեն, ապա հողամասերի ինչ-որ ձևակերպումներ, ֆինանսական գործարքներ պետք է մնային: Բայց դրանց փոխարեն ցույց են տալիս իմ լողալը 2016 թվականին Ենիսեյում: Դա մոնտաժ է: Եթե հայտնի կերպարի բառերով ասենք՝ ձանձրալի է, աղջիկներ, գոնե կարգին բան հնարեիք»:

Ընդ որում, Պուտինը խոստովանեց, որ ֆիլմում հիշատակվող անձանց մեծ մասի հետ ծանոթ է, իսկ վերջում շեշտեց, որ գինեգործությունը համարում է հեռանկարային ճյուղ. «Ես դրանով մի ինչ-որ ձև կզբաղվեի»:

«Ձանձրալի է, աղջիկնե՛ր». Պուտինի պատասխանը՝ իրեն վերագրվող պալատի մասին հարցին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր