ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Պատերազմում 2 ոտքը կորցրած կամավորը չի կարողանում զինվորական կարգ ստանալ». Գ. Միսկարյան
21:45, 25.01.2021 | mamul.am
3386 | 0

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմում երկու ոտքը կորցրած կամավորը, որը երկու անչափաս երեխա ունի և վարձով է ապրում, չի կարողանում զինվորական կարգ ստանալ, որովհետև ըստ պատկան մարմինների, քննություն է գնում պարզելու, թե ինչ հանգամանքներում է վիրավորվել քաղաքացին։ Ընդ որում, քննությունը գնում է կամավորների հետ կապված բոլոր դեպքերի համար, և ոչ մեկը չգիտի, թե երբ ավարտին կհասնի իր հետ կապված քննությունը, և երբ կկարողանան զինվորական կարգ ստանալ։
ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, Նիկոլ Փաշինյան, ՀՀ կառավարություն. ՀՀ ՊՆ. մի բան ասեք, որով տարբերվում եք ձեր «մերժած» «նախկին» Հայաստանից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր