Արցախի ՆԳՆ-ը կղեկավարի ԱԻՆ գործող ղեկավարը։ Այս մասին հայտնել են Արցախի հանրապետության ուժային կառույցներում @wargonzo-ի աղբյուրները։ «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Կարեն Սարգսյանը պատերազմի ողջ ընթացքում գտնվել է Արցախում և ակտիվորեն մասնակցել ադրբեջանական զինուժի գնդակոծությունների հետևանքների վերացման աշխատանքներին: Նա նաև աշխատել է անհայտ կորածների և ռազմագերիների ծնողների հետ։ |