ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Մարությանն ասել է՝ այդ խոսացողներին պետք է գցենք գազանանոցում՝ էշերի վանդակը»․ Դ․ Խաժակյան
20:20, 25.01.2021 | mamul.am
4275 | 0

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր քաղաքապետ Մարությանը արձակուրդից վերադարձել է աշխատանքի և անձամբ վարել գործակարգավարական նիստը:
Ի պատասխան Իմ Քայլը խմբակցության և կառավարության մի շարք ներկայացուցիչների կողմից տարածվող խոսակցությունների, այն մասին, թե Մարությանը հրաժարական է տալու, վերջինս անդրադարձել է ասելով՝ «այդ խոսացողներին պետք է գցենք գազանանոցում՝ էշերի վանդակը»:
Կառավարությանը կարծում եմ այդ «մեսիջը» արդեն հասել է, իսկ Մարությանին, որպես ընդդիմադիրը ընդդիմադիրին հիշեցնեմ, որ էշերը վաղուց չեն պահվում վանդակներում. նրանց տեղափոխել են ազատավանդակներ, որտեղ պայմանները շատ ավելի բարենպաստ են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր