ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Հայաստան է ժամանել ՌԴ ԶՈՒ պատվիրակությունը
20:50, 25.01.2021 | mamul.am
3846 | 0

Հունվարի 25-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությունը՝ հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության բոլոր ուղղություններով շտաբային բանակցությունների մասնակցելու նպատակով: Այս մասին հաղորդում են ՀՀ ՊՆ-ից:

Նույն օրը պատվիրակության ղեկավարին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը: Կայացել է նաև Սերգեյ Իստրակովի հանդիպումը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ:

Հանդիպումների ընթացքում նախանշվել են առաջիկա աշխատանքների ծավալն ու ուղղությունները:

Հայաստան է ժամանել ՌԴ ԶՈՒ պատվիրակությունը
Հայաստան է ժամանել ՌԴ ԶՈՒ պատվիրակությունը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր