ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Մանկատան շրջանավարտին առաջարկվել է աշխատանք, որից հրաժարվել է. նախարարության պարզաբանումը
22:10, 25.01.2021 | mamul.am
3661 | 0

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է. «Ի պատասխան բազմաթիվ քաղաքացիների մտահոգությունների՝ տեղեկացնում ենք, որ մանկատան նախկին շրջանավարտ Ա․ Ե․-ն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրված բնակարանի գնման վկայագրի (ԲԳՎ) հիման վրա 2020 թ․ սեպտեմբերի 18-ին Երևան քաղաքում ձեռք է բերել 92 քմ մակերեսով անշարժ գույք։
Ա․ Ե․-ն՝ որպես մանկատան շրջանավարտ, 09.03.2020 թ․ ստացել էր բնակարանի գնման վկայագիր, որը կորցրելու պատճառով 18․08․2020 թ․ևս մեկ անգամ դիմել է նախարարություն և ստացել փաստաթղթի կրկնօրինակը։
Սահմանված ընթացակարգով՝ գույքի սեփականատիրոջ և գնորդի՝ մանկատան շրջանավարտի միջև կնքվել է բնակարանի առքուվաճառքի պայմանագիր, որը վավերացվել է նոտարի կողմից։
Մինչ բնակարանի գնման կազմակերպումը, քաղաքացուն բազմիցս առաջարկվել է բնակտարածք՝ նախարարության ենթակայության ներքո գտնվող սոցիալական բնակարաններում, ինչից վերջինս հրաժարվել է: Քաղաքացուն առաջարկվել է նաև աշխատանք, որից ևս հրաժարվել է՝ նախընտրելով ապրել դրսում։
Շնորհակալություն ենք հայտնում քաղաքացիներին ցուցաբերած ուշադրության և հոգատարության համար՝ միաժամանակ հայտնելով, որ քաղաքացու կյանքի որակի բարձրացման ուղղությամբ նախարարության կողմից տարվող աշխատանքները շարունակվում են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր