ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Քաղաքացիները լքում են Արամ Խաչատրյան համերգասրահը, քանի որ ներկա է Աննա Հակոբյանը. #Mediaport
22:50, 25.01.2021 | mamul.am
31324 | 7

Մի շարք քաղաքացիներ լքել են Արամ Խաչատրյան համերգասրահը, քանի որ Պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-ամյակին նվիրված համերգին ներկա է Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:

Mediaport-ի տեղեկություններով՝ քաղաքացիները փորձել են բարձրանալ կառավարական սրահ ու Աննա Հակոբյանի երեսին ասել, թե ինչ են մտածում նրա և նրա դավաճան ամուսնու մասին, սակայն անվտանգության տասնյակ աշխատակիցներn արգելել են, որից հետո քաղաքացիները դուրս են եկել համերգասրահից:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի կինն ու դուստերերը օրերս են վերադարձել Մոսկվայից,
որտեղ թանկարժեք ռեստորաններում տոնում էին Հին Նոր տարին: Mediaport-ն ավելի վաղ հայտնել էր, որ նրանք ՌԴ քաղաքացիություն ստանալու գործընթաց են սկսել Մոսկվայում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր