ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Երևանում հաստատապես անհրաժեշտ է նրանից հարցնել՝ ո՞րն է իրանյան այս «ոգևորության» պատճառը»․ Ն․ Դիլբարյան
00:45, 26.01.2021 | mamul.am
3553 | 0

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր դիվանագիտության ժամանակն է՝ ԵԽԽՎ-ն սառնասիրտ անտեսում է հայ ռազմագերիների վերադարձի քննարկումը՝ ի հեճուկս Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից միջազգային իրավունքի բոլոր նորմերի խախտման, Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆը ադրբեջանում այնպիսի պերճախոսությամբ է ալիևին շնորհավորում, հաճոյանում, սիրաշահում հաղթանակների, հայոց «զավթումից» ազատագրված տարածքների առումով, խանդավառ օգնություն առաջարկում մեր տարածքներում ադրբեջանին զորակցելու՝ բառերով, ժպիտներով, գումարներով, որ մտածում ես՝ որքա՜ն է Իրանը սպասել, որ ՆԱՏՕ-ի անդամ, Իսրայելի բարեկամ Թուրքիան գա ու իր սահմաններին ամրանա, ու վերջապես դույն երազանքը կատարվել է, Երևանում հաստատապես անհրաժեշտ է նրանից հարցնել, որն է իրանյան այս «ոգևորության» պատճառը, կյանքը հարափոփոխ է, շատ ուրախանալու և տխրելու առիթ չկա, կարևորը մտածելն է ու վերլուծելը: մեզ արտաքին քաղաքական վերամեկնարկ է պետք, անկախ նոր ԱՄՆ դեսպանացուի բարձրացրած աղմուկից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր