ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Էրդողանը փորձում է ներքին քաղաքական կյանքում ավելի ամրապնդել իր դիրքերը»․ Կարեն Հովհաննիսյան
10:05, 26.01.2021 | mamul.am
4339 | 0

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էրդողանը փորձում է ներքին քաղաքական կյանքում ավելի ամրապնդել իր դիրքերը։ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը համարում է ապագայի կուսակցություն։ Այդ մասին խոսել է Դենիզլի, Մերսին և Ուշակ նահանգներում առցանց անցկացվող համագումարներում։
Էրդողանը վստահորեն խոսել է նրա մասին, որ AKP-ն 18 տարվա ընթացքում արել է ավելին, քան Թուրքիայի հանրապետության պատմության մեջ արվել է մինչև կուսակցության իշխանության գալը։
Թուրքիայի նախագահը կուսակցության անդամներին հորդորել է թակել յուրաքանչյուրի դուռը, լսել մարդկանց հոգսերը, իրականություն դարձնել նրանց սպասելիքները, անհրաժեշտ օգնություն ցուցաբերել իրենց խնդիրները լուծելու համար և այդպիսով «բուն դնել նրանց սրտերում»:
«Եթե մեր երկրում կա նույնիսկ մեկ մարդ, որին մենք այս եղանակով չենք հասել, որի սրտին մենք չենք դիպչել, սա թերություն է, որը մենք պետք է անհապաղ շտկենք»,- ասել է նա:
Սեփական կուսակցությանը գովերգելուց հետո նա անցել է հիմնական ընդդիմադիր Հանրապետական ​​ժողովրդական կուսակցության (CHP) քաղաքականությանը և թերագնահատել դրա արդյունավետությունը՝ որպես ընդդիմադիր կուսակցություն:
«Իրականում Թուրքիայում CHP քաղաքականություն չկա: Անգամ վիճելի է, կա՞ արդյոք կուսակցություն, որը կոչվում է CHP: CHP-ն ընդհանրապես չի՞ աշխատում: Իհարկե, դա իր առաքելությունն ունի»,- ասել է նա։
Էրդողանի ելույթից կարելի է եզրակացնել, որ Էրդողանն իր կուսակցությունն ավելի կարևոր է համարում, քան՝ Թուրքիայի հանրապետության պատմությունը մինչև իր իշխանության գալը, քանի որ համարում է, որ 18 տարում իր կուսակցությունն է կերտել պատմություն Թուրքիայի համար, ինչպես նաև մտադրություն եմ տեսնում, որ ցանկություն ունի երկրում չեզոքացնել հիմնական ուժ հանդիսացող կուսակցությունները։ Թե ինչ տեղի կունենա, եթե Էրդողանի կուսակցությունն այլևս իշխանություն չունենա, դժվար չէ կռահել, քանի որ այդպիսի ինքնավստահությամբ լցված և ոչ մի ղեկավար չի կարող հաշտվել իշխանության հանձնման հետ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր