ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Ինչպես Նիկոլն ու քայլիստները տապալեցին գերիների հարցը ԵԽԽՎ-ում». Գագիկ Համբարյան
10:35, 26.01.2021 | mamul.am
3266 | 1

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դավաճան Նիկոլին սպասարկող գործիք-գործիչներից ոմանք սեփական կուռքի և նրա թիմի կողմից ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիների վերադարձի ձգձգման հարցը լիագումար նիստին չընդգրկելու հարցը փորձում են բարդել ընդդիմադիրների վրա...
Սրանք հույսը կրկին մարդկանց անտեղյակությունն ու քաղաքականապես անգրագետ լինելու վրա են դրել...
Իսկ իրականությունը հետևյալն է. նիկոլականներից մեկը գրել էր, թե գերիների հարցը քննարկվել է ինչ-որ խմբերից մեկում, որը սուտ է. հարցը քննարկվել է լիագումար նիստում, որը տապալվել է:
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը ունի 4 մշտական անդամ, որից երկուսը քայլիստներ են, իսկ երկուսն էլ՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից են, իսկ փոխարինող չորսից 3-ն են քայլիստ... Ի դեպ, պատվիրակության ղեկավարը քայլիստ Ռուբեն Ռուբինյանն է... Հարցը տապալել են հենց քայլիստները ու դրանում փորձում են մեղադրել ընդդիմադիրներին... ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը և 50 տոկոսը ներկայացնում են Նիկոլին, ու անբարոյականություն է իշխանությունների կողմից հարցի ձախողման մեջ մեղադրել ընդդիմադիրներին:
Իսկ գլոբալ առումով պարտվեց հենց Նիկոլը, ում դրսում ընկալում են որպես պարտված ղեկավարի, ում նկատմամբ բացի խղճահարությունից և զզվանքից այլ բան չեն զգում: Ինչպես և սպասվում էր, պարտված ղեկավարի ու նրա թիմի կողմից բարձրաձայնված հարցերն արհամարհվում կամ մերժվում են, ինչին էլ ականատես եղանք...
Աշխարհում հարգում և ընդունում են հաղթանակած ղեկավարներին:
Իսկ Նիկոլն ընդամենը կապիտուլյանտ է, որը, զբաղեցնելով վարչապետի աթոռը, շարունակում է խայտառակել և նսեմացնել Հայաստանը...
Դիվանագիտական ձախողումները և պարտությունները մշտապես կուղեկցեն Հայաստանին, քանի դեռ մեր երկիրը ղեկավարում է դավաճան Նիկոլը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր