ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Դատական համակարգի բարեփոխումներին վերջին շրջանում հաղորդել ենք շատ մեծ թափ»․ Փաշինյան
13:05, 26.01.2021 | mamul.am
3978 | 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդակցություն է անցակցրել Արդարադատության նախարարությունում։ Քննարկել են նախարարության ընթացիկ աշխատանքները և առաջիկա անելիքները։

«Շատ ուրախ եմ, որ դատական համակարգի բարեփոխումներին վերջին շրջանում հաղորդել ենք շատ մեծ թափ: Այդ բարեփոխումների արդյունքները միանգամից չէ, որ տեսանելի են դառնում, բայց համոզված եմ, որ հետևողական քայլերի շնորհիվ կկարողանանք հասնել այն նպատակի իրագործմանը, որն ունենք մեր առաջ. այն է՝ անկախ դատական համակարգի և արդար դատական համակարգի հաստատմանը»,- ասել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր