ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
ԵԽԽՎ-ն կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ անցնել ռազմագերիների փոխանակմանը
13:35, 26.01.2021 | mamul.am
3975 | 0

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձև է ընդունել ԼՂ հակամարտության վերաբերյալ։ Բանաձևում մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է զերծ մնան այնպիսի հռետորաբանությունից, որը կխանգարի քաղաքական երկխոսությանը։ Գրում է ТАСС-ը:

«Կողմերը պետք է հնարավորինս արագ իրականացնեն եռակողմ համաձայնագրի դրույթները»,- ասված է բանաձևում։

Բացի այդ, կոչ է արվում Երևանին ու Բաքվին «հնարավորինս արագ իրականացնել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, որոնք վերաբերում են մարդասիրական հարցերին»:

ԵԽԽՎ-ն առաջարկում է «անհապաղ անցնել ռազմագերիների փոխանակմանը, հարգել մշակութային ժառանգությունը, զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից, որը կխանգարի քաղաքական երկխոսությանը... Ցանկացած տեսակի խախտումներ պետք է վերացվեն, իսկ մեղավորները՝ պատասխանատվության ենթարկվեն»,- ասված է հայտարարության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր